211652_close_icon
views-count3507 դիտում article-date 14:38 05-10-2020

Հայաստան են այցելում ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի նախապատրաստական խմբեր.ՀՀ ԱԳՆ

ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի նախապատրաստական աշխատանքները շարունակվում են, և դրա շրջանակներում Հայաստան են այցելում նախապատրաստական խմբեր: «[url=https://armenpress.am/arm/news/1030396.html]Արմենպրես[/url]»–ին այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը Երևանում անցկացվելու է հոկտեմբերի 9-ին։ Համացանցում տարածվում է օդանավերի շարժին հետևելու հնարավորություն տվող Flight Radar24-ից տեղեկություն այն մասին, որ Հայաստան է ուղևորվել ռուսական կառավարական ինքնաթիռ. տրվում են տարատեսակ մեկնաբանություններ՝ այցը կապելով ԼՂ հակամարտության գոտու իրավիճակի հետ:

Նմանատիպ նյութեր