211652_close_icon
views-count11315 դիտում article-date 14:27 05-10-2020

Աղբյուրը հայտնել է ԼՂ-ում Սիրիայից բերված 93 վարձկանների սպանության մասին. 53-ի դիերն արդեն տեղափոխվել են Սիրիա

Լեռնային Ղարաբաղում սպանվել է Սիրիայից բերված 93 վարձկան. 53-ի դիերն արդեն տեղափոխվել են Սիրիա: Այս մասին հայտնում է Ria Novosti գործակալությունը՝ վկայակոչելով սիրիական ընդդիմության՝ իրավիճակին քաջատեղյակ աղբյուրներին: Բացի այդ, աղբյուրի հավաստմամբ, նախորդ հանգստյան օրերի ընթացքում Ղարաբաղյան հակամարտության գոտի է ժամանել Սիրիայից վարձկանների 3-րդ խումբը: «Ուղարկվել է 430 մարդ»,- նշել է աղբյուրը: Սիրիական ընդդիմությունից մեկ այլ աղբյուր ավելի վաղ հայտնել էր, որ հոկտեմբերի 1-ի դրությամբ հակամարտության գոտում եղել է 322 «լավ զինված» սիրիացի վարձկան: Հիշեցնենք, որ ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հաստատել է, որ փաստեր ունի Թուրքիայի կողմից Սիրիայից տեղափոխված իսլամիստների՝ Ադրբեջանին աջակցելու հետ կապված, Ալիևն էլ կոչ էարել «ներողություն խնդրել ասածի համար»։

Նմանատիպ նյութեր