211652_close_icon
views-count3450 դիտում article-date 14:01 05-10-2020

Հաբեթնակ Կուրղինյան. Նրանք ունեն ահաբեկչական աջակցություն, իսկ մենք՝ Հայրենիք և այն թշնամուց պաշտպանելու վճռականություն

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը դատապարտել է թուրք-ադրբեջանական ահաբեկչությունն Արցախի դեմ: «Նրանք ունեն ահաբեկչական աջակցություն, իսկ մենք՝ Հայրենիք և այն թշնամուց պաշտպանելու վճռականություն։ Այժմ բոլորս պարտավոր ենք լինել մեկ ուժեղ բռունցք՝ քաջարի զինվորների համար ապահովելով ամուր թիկունք և ոչ մի վայրկյան չմոռանալով՝ մեր գոյության համար պարտավոր ենք մեր հերոսներին: Շնորհակալ ենք, տղե՜րք: Հավերժ փառք ձեզ»,- Հաբեթնակ Կուրղինյանի խոսքը փոխանցում է ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը:

Նմանատիպ նյութեր