211652_close_icon
views-count6657 դիտում article-date 12:38 05-10-2020

Շարքային Արսեն Մարգարյանը «ԻԳԼԱ»-ով խոցել է հակառակորդի 2 ՍՈՒ-25 ինքնաթիռ․ ՊՆ խոսնակ

Պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը ռազմաճակատից հերոսական դրվագ է ներկայացրել ֆեյսբուքյան իր էջում։ «Հոկտեմբերի 1-ին պաշտպանական մարտերի ընթացքում զորամասի հրաձիգ-զենիթահար, շարքային Արսեն Սերյոժայի Մարգարյանը, դրսևորելով սառնասրտություն ու մասնագիտական վարպետություն «ԻԳԼԱ» համակարգով հետևել է պաշտպանության շրջանում ռմբակոծություն իրականացնող ինքնաթիռների թռիչքները, ճիշտ հաշվարկել և նպատակային կրակոցով խոցել է հակառակորդի երկու ՍՈՒ-25 ինքնաթիռ»,-հայտնում է Շուշան Ստեփանյանը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր