211652_close_icon
views-count2687 դիտում article-date 10:19 05-10-2020

Սովորական բջջային՝ բաց կապով խոսակցությունները կարող են որսալ նաեւ խորը թիկունքում. Արտակ Զեյնալյան

Կարգապահությունն է հաղթանակի նախապայմանը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Հարգելիներս, հակառակորդը որսում է եթեր հեռարձակվող յուրաքանչյուր ու բոլոր ինֆորմացիաները, սովորական, հեռախոսային կապով կատարված բոլոր զանգերը, տեղորոշում է դրանք ու վերլուծում, դրանցից դուրս բերսծ տվյալներով ստանում է իրավիճակի ամբողջական պատկերը։ Քաղաքացիների միջեւ փոխանակվսծ ինֆորմացիան Հակառակորդի հետախուզության կարեւորագույն աղբյուրներից է։ Հարկավոր է գիտակցել, որ սովորական բջջային՝ բաց կապով խոսակցությունները կարող են որսալ ոչ միայն ռազմաճակատի, շփշան գծի հարակից տարածքներում, այլեւ խորը թիկունքում (դեսպանատներ եւ այն)։ Ուստի, հաղթանակի, մարտնչող մեր զավակների, եղբայրների ու քույրերի, սահմանամերձ բնակավայրերի բնակիչների կյանքը չվտանգելու եւ առաջադրանքները կատարելը չդժվարացնելու համար պետք է լինենք կարգապահ է պահպանենք ՊԲ եւ ՊՆ հրահանգը. Բաց կապով՝ բջջաջին ցանցով չխոսել, ... որ շուտ հաղթենք:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր