211652_close_icon
views-count21892 դիտում article-date 10:09 05-10-2020

«Մենք չենք ուզում միջազգային վարձկաններ լինել»․ Fox News-ը զրուցել է Սիրիայից Ադրբեջան մեկնած և սպանված վարձկանի ազգականի հետ. Tert.am

Լեռնային Ղարաբաղում Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող արյունալի պայքարը շատերի կողմից դիտարկվում է որպես «միջնորդավորված պատերազմ» Անկարայի և Մոսկվայի միջև, որոնք կանգնած են վաղեմի վեճի հակառակ կողմերում, գրում է ամերիկյան Fox News հեռուստաալիքը՝ հաղորդելով, որ այս հակամարտությունում իր ուղղակի ներգրավվածությունն ունի նաև Թուրքիան, որը Սիրիայից ահաբեկիչներ է հավաքագրում և նրանց ուղարկում Լեռնային Ղարաբաղ, փոխանցում է [url=https://www.tert.am/am/news/2020/10/05/Artsakh/3413851?fbclid=IwAR0TSgYrFh6sDFOF1eNxAoHkd25C_b_P0piz0St8D2Hl2oOG8U1svJbbFnI&__cf_chl_jschl_tk__=5404d4f7c4a29da7ac4ba4ea1de7a8b3bfad5fd8-1601878061-0-Adz8nfh92EAn-pDo2VdRPfsYDz6DETfqxlyygyYUCne1PJHKFOvCkB0dTfsWg18NmdzNqpmB9Lm_jTLlcKou-f4aAAsh28lGxd5o2rAMizSFGLsoMWBVNwfVMI81YGinNx5pvhLjUkQzl-qqwGpfaQI8cg659U9tgDRvC_6MVZPE0GUA894VoVQaJaTUcx-enQV7PtIssfhmEgGzozyruJy9uKGFGeC0a0W44_hPISWkk_7-p-e-b-ihd_agj50w6lL_42Rs_mL_HMxbr8e7W9Co2HTfXSOVHBEZYuhCthV2UKzKfIiIroUexvJiNfPyqnOkepSbcl_OKESCZ1kl9S0Is0mS4fUCtHHiYoPi7-dRSnR2QGd1JLjlUDQ9lwksTqFgaqvUVcLdufZoUZMWC8FINYeC3OlqTw2CWJ2-u0a-giYfymP0XvnEcrTAuqG9V0OzbZtiQKNkLDuKKTMJol0]Tert.am[/url]-ը։ Սիրիայից մի ահաբեկիչ, որը խոսել է անանունության պայմանով, Fox News-ին հայտնել է, որ այս շաբաթ մարտի դաշտում սպանվել են իր հարազատ Հոմս նահանգի Ռաստան քաղաքի չորս տղամարդիկ: Նրանցից մեկը՝ Թուրքիայի կողմից աջակցվող «Սիրիական ազգային բանակ»-ի 35-ամյա մայոր Քինան Ֆերզաթը, եղել է նրա ազգականը։ «Քինանը «Սիրիական ազգային բանակ»-ին միացել է որպես հրետանային բրիգադի հրամանատար։ 2018 թվականին նա հրաժարվել է հաշտվել ռեժիմի հետ և արտաքսվել է Սիրիայի հյուսիս, ինչպես և մյուս դասալքված զինվորական սպաները։ Քինանը երկու տարբերակ ուներ. կա՛մ պետք է գնար Իդլիբ և միանար իսլամիստական և ահաբեկչական կազմակերպություններին, կա՛մ ուղևորվեր Աֆրին և միանար թուրքական ազգային բանակին»,- ասել է Fox News-ի անանուն զրուցակիցը։ Նրա խոսքով՝ վերջինս նախընտրել է միանալ «Սուլթան Մուրադի» դաշինքին, որը գործում է թուրքական ազգային բանակի կազմում։ Նա հայտնել է, որ իր ազգականին վերջերս խնդրել են մեկնել Ադրբեջան և վերջինս վախեցել է հրաժարվել, ուստի նախ մեկնել է Ստամբուլ, այնուհետև՝ Ադրբեջան։ «Դա ցավալի նորություն էր ընտանիքի համար։ Մենք հեղափոխականներ ենք, և մենք մեր գործն ունենք, մենք չենք ուզում միջազգային վարձկաններ լինել»,- խոստովանել է ահաբեկիչի ազգականը։ Նա նաև ցուցադրել է Ռաստան քաղաքի մյուս երեք՝ 20-ից 30 տարեկան սպանված վարձկանների լուսանկարները։ Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2020/10/05/Artsakh/3413851?fbclid=IwAR0TSgYrFh6sDFOF1eNxAoHkd25C_b_P0piz0St8D2Hl2oOG8U1svJbbFnI&__cf_chl_jschl_tk__=5404d4f7c4a29da7ac4ba4ea1de7a8b3bfad5fd8-1601878061-0-Adz8nfh92EAn-pDo2VdRPfsYDz6DETfqxlyygyYUCne1PJHKFOvCkB0dTfsWg18NmdzNqpmB9Lm_jTLlcKou-f4aAAsh28lGxd5o2rAMizSFGLsoMWBVNwfVMI81YGinNx5pvhLjUkQzl-qqwGpfaQI8cg659U9tgDRvC_6MVZPE0GUA894VoVQaJaTUcx-enQV7PtIssfhmEgGzozyruJy9uKGFGeC0a0W44_hPISWkk_7-p-e-b-ihd_agj50w6lL_42Rs_mL_HMxbr8e7W9Co2HTfXSOVHBEZYuhCthV2UKzKfIiIroUexvJiNfPyqnOkepSbcl_OKESCZ1kl9S0Is0mS4fUCtHHiYoPi7-dRSnR2QGd1JLjlUDQ9lwksTqFgaqvUVcLdufZoUZMWC8FINYeC3OlqTw2CWJ2-u0a-giYfymP0XvnEcrTAuqG9V0OzbZtiQKNkLDuKKTMJol0]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր