5614 դիտում
09:28 05-10-2020
Ինչ անել «օդային տագնապ» ազդանշանի ժամանակ. ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը ներկայացնում է
Այս օրերին մեր հասարակության որոշակի շրջանակներում լուրեր շրջանառվեցին թե հնարավոր է փորձնական Օդային տագնապի ազդանշան լինի: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:
Պաշտոնապես հայտարարում եմ՝ այս պահին չկա Օդային տագնապի ազդանշան տալու անհրաժեշտություն, բայց հարկ եղած դեպքում այն լինելու է ոչ թե փորձնական, այլ իրական:
Արտակարգ իրավիճակների նախարարությունն ունի իրազեկման անհրաժեշտ բոլոր միջոցները՝ «Օդային տագնապ»-ի դեպքում բնակչությանն այդ մասին օպերատիվ տեղեկացնելու համար:
Հարկ եղած դեպքում իրազեկումն իրականացվելու է էլեկտրաշչակներով, բջջային հեռախոսներին ուղարկվող կարճ sms հաղորդագրությունների տեսքով և Զանգվածային լրատվության միջոցներով:
Խնդրում և հորդորում եմ բոլորիդ հետևել բացառապես պաշտոնական տեղեկատվությանը:
#Հաղթելուենք
Չնայած նրան, որ այս պահին չկա դրա անհրաժեշտությունը, բայց հատկապես սահմանամերձ շրջանների մեր հայրենակիցներին կոչ եմ անում թարմացնել գիտելիքները՝ վերհիշելով Օդային Տագնապի ժամանակ վարքագծի պարզագույն կանոնները:
Խիղճ և խաղաղություն բոլորիս»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2897 դիտում
13:37 06-10-2020
Ի՞նչ ձայն է հնչում «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում. ՄԻՊ-ն իրազեկում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
862 դիտում
22:03 14-11-2024
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ
799 դիտում
21:50 14-11-2024
ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը ողջունել է Արդարադատության Միջազգային դատարանի որոշումը
889 դիտում
21:33 14-11-2024
Վերականգնվում է Փարպի գյուղի Ծիրանավոր եկեղեցին