211652_close_icon
views-count2179 դիտում article-date 20:13 04-10-2020

ՀՀ ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ. Tert.am

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը կիրակի հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրավիճակից դուրս գալու եղանակները, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2020/10/04/lavrov/3413626]Tert.am[/url]-ը: «Ուշադրության կենտրոնում գտնվել են ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակից դուրս գալու եղանակների որոնմանն առնչվող հարցերը: Լավրովը մտահոգություն է հայտնել հակամարտության գոտում խաղաղ բնակչության շրջանում զոհերի թվի աճի առնչությամբ»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ռուսական կողմը վերահաստատել է պատրաստակամությունն աջակցել կողմերին՝ ղարաբաղյան կարգավորման գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո քաղաքական և դիվանագիտական հուն վերադարձնելու վերաբերյալ՝ համաձայն Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարության:

Նմանատիպ նյութեր