211652_close_icon
views-count455128 դիտում article-date 18:58 04-10-2020

Ալիևը ներկայացրել է Արցախում կրակի դադարեցման պայմանները

«Ադրբեջանը պատրաստ է դադարեցնել կրակը, եթե Հայաստանը առաջարկի հստակ ժամանակացույց՝ Լեռնային Ղարաբաղից զորքերի դուրս բերման վերաբերյալ», այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ [url=https://www.airarabia.com/ru]«Ալ-Արաբիային»[/url] տված հարցազրույցում, փոխանցում է ռուսական [url=https://ria.ru/20201004/karabakh-1578186898.html]«Ռիա Նովոստին»[/url]: «Կրակի դադարեցման համար մեր պայմանը կայանում է նրանում, որ Հայաստանը պետք է առաջարկի հստակ ժամանակացույց՝ Լեռնային Ղարաբաղից զորքերի դուրս բերման վերաբերյալ, որը ոչ թե բառերով երևա, այլ՝ կատարվի գործով, թե որ օրերին որ տարածքները պետք է ազատվեն», ասել է Ալիևը:

Նմանատիպ նյութեր