211652_close_icon
views-count335 դիտում article-date 18:07 04-10-2020

Արգենտինահայերը բազմամարդ ցույց են իրականացրել Բուենոս Այրեսում Թուրքիայի և Ադրբեջանի դեսպանությունների դիմաց

Արգենտինայի հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ցույցեր և բազմամարդ երթեր են կազմակերպել Բուենոս Այրեսում: Այս մասին հայտնում է Արգենտինայում [url=https://www.facebook.com/consejonacionalarmenio/posts/3514950261860844]«Հայ դատի» գրասենյակը[/url]: Հոկտեմբերի 3-ին բողոքի ցույց է տեղի ունեցել Բուենոս Այրեսում Թուրքիայի և Ադրբեջանի դեսպանություններ դիմաց: Երթի և ցույցի մասնակիցներն իրենց բողոքի ձայնն են բարձրացնում՝ ընդդեմ Արցախի և Հայաստանի դեմ ուղղված թուրք-ադրբեջանական հարձակումների, որոնք սկսվել են սեպտեմբերի 27-ին: Երթը կազմակերպել են տեղի հայկական կազմակերպությունների՝ «Դաշնակցություն» կուսակցության, Հարավային Ամերիկայի հայ երիտասարդների միության և «Համազգայինի» ներկայացուցիչները, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2020/10/04/argentina/3413516]Tert.am[/url]-ը: «Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են շարունակել 1915 թվականին սկսած Ցեղասպանությունը՝ օգտվելով համավարակի իրավիճակից: Միջազգային հանրությունը կգործի միայն այն դեպքում, երբ յուրաքանչյուր երկրում բողոքի ձայն բարձրացվի, որտեղ ապրում են Ցեղասպանության զոհերի ժառանգները»,- հայտարարել է ցույցի կազմակերպիչներից Ագուստին Անալյանը:

Նմանատիպ նյութեր