211652_close_icon
views-count7083 դիտում article-date 17:33 04-10-2020

Վահրամ Պողոսյան. Հակառակորդի հասցրած հարվածների հետևանքով Ստեփանակերտում և Շուշիում քաղաքացիական զոհեր կան

Ադրբեջանական կողմի հրետակոծությունների հետևանքով Ստեփանակերտում և Շուշիում կան մարդկային կորուստներ քաղաքացիական անձանց թվում: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը: «Ցավոք սրտի կան քաղաքացիական զոհեր և վիրավորներ Ստեփանակերտում և Շուշիում»,-ասաց Պողոսյանը: Իսկ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ստեփանակերտը նորից հրետակոծվում ա։ Նենց ենք դաղել, որ չեն հանգստանում»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր