211652_close_icon
views-count426 դիտում article-date 20:24 04-10-2020

Կիպրոսի Եկեղեցին և ժողովուրդը ԼՂ ժողովրդի կողքին են

Կիպրոսի Արքեպիսկոպոս Խրիզոստոմոս Երկրորդը նամակ է ուղղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ խորը վշտակցություն հայտնելով տարածաշրջանում մարդկային կյանքերի ողբերգական կորստի կապակցությամբ: Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից։ «Կիպրոսի Եկեղեցին խստորեն դատապարտում է մարդու հիմնարար և վեհ սկզբունքների արժեքների դեմ ուղղված բռնության և ահաբեկչության ցանկացած դրսևորում: Կիպրոսի Եկեղեցին և ժողովուրդն այս դժվարին պահին կանգնած են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողքին։ Մենք անձնապես ուղերձով կդիմենք մեր կառավարությանը՝ հանուն տարածաշրջանում խաղաղության անհապաղ դիվանագիտական ջանքեր ձեռնարկելու հորդորով»:

Նմանատիպ նյութեր