211652_close_icon
views-count28259 դիտում article-date 17:04 04-10-2020

Դավիթ Գրիգորյանը խոցել է 15 տանկ և մեկ միավոր ՀՄՄ. նա Սարդարապատ համայնքի բնակիչ է. Արցախի նախագահի հրամանագրով նա արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչման

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքի բնակիչ Դավիթ Լյովայի Գրիգորյանն արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչման: Շարքային զինծառայող Գրիգորյանը սեպտեմբերի 27-ից ակտիվորեն մասնակցել է մարտական գործողություններին, հասցրել է Կարախամբիլի, Ֆիզուլիի հատվածում խոցել 15 տանկ և մեկ միավոր ՀՄՄ: Նա շարունակում է ծառայել հայրենիքին՝ գտնվելով առաջնագծում: Փառք ու պատիվ Քեզ, Սարդարապատի ճակատամարտի հաղթական ոգին քո մեջ կող ՀԵՐՈՍ: Հավելենք, որ երեկոյան Գրիգորյանների ընտանիքին կայցելի և նրանց հետ իր ուրախությունն ու հպարտությունը կկիսի Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը:

Նմանատիպ նյութեր