«Քեզ հետ եմ, Հայաստան»․ աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին
Աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինը ֆեյսբուքյան էջում հաջակցություն հայերի գրառում է կատարել։
«Քեզ հետ եմ, Հայաստան»,- գրել է աշխարհահռչակ դաշնակահարը։
Իր գրառմանը կից նա նաև հրապարակել է տեսանյութ, որտեղ կատարում է Կոմիտասի «Կռունկ»-ը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։