211652_close_icon
views-count5358 դիտում article-date 13:44 04-10-2020

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ասուլիսը. ՈւՂԻՂ.

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ճեպազրույցը ստեղծված իրավիճակի մասին՝ ՈւՂԻՂ. Այսօր իմ հրամանագրով ևս 5 հոգի արժանացել են Արցախի հերոսի բարձրագույն կոչման: Այս մասին ֆեյսբուքյան էջում հրապարակած տեսանյութում հայտարարեց ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը: «Դավիթ Լյովայի Գրիգորյան, 2020-ի դեկտեմբերի 27-ից ակտիվորեն մասնակցելով՝ հասցրել է Կարախանբելի-Ֆիզուլիի հատվածում խոցել 15 տանկ և մեկ միավոր հետևակային մարտական մեքենա: Էդգար Էդվարդի Մարկոսյան. այս պատերազմի ժամանակահատվածում Թալիշի ուղղությունում խոցել է 10 տանկ՝ ամուր պահելով իր վստահված հատվածը: Յուրա Հայկարամի Ալավերդյան. Կարախանբելի-Ֆիզուլի հատվածում 9 տանկ և մեկ միավոր ավտոտեխնիկա է խոցել: Գնդապետ Շաքարյանը Արցախյան գոյապայքարի առաջամարտիկներից է, կազմակերպել է հակառակորդի բազմաթիվ տանկային և հակահետևակային գրոհներ՝ պատճառելով բավականին մեծ կորուստներ: Դավիթ Վանիկի Ղազարյան՝ ցավոք, հետմահու. վարել է մարտը՝ ոչ մի քայլ հետ սկզբունքով, նա իրականում հերոսություն է կատարել»,-ներկայացրեց Հարությունյանը: Ինչ վերաբերում է իր առաջնագիծ գնալուն, Հարությունյանն ասաց, թե մտահոգվելու բան չի եղել. «Մենք առաջին հերթին պետք է ոգևորենք մեր սպաներին, զինվորներին, որոնք իրականում ամեն օր կենաց-մահու կռիվ են տալիս թշնամու դեմ»,- նշեց նա: ԱՀ նախագահը հայտարարեց՝ բանակն ամբողջությամբ կատարում է իր առջև դրված խնդիրը, հրամանատարից, գեներալ Հարությունյանից մինչև շարքային զինվոր, որը գտնվում է առաջնագծում, փայլուն կատարում են: «Ուզում եմ հպարտությամբ ասել, որ իրականում ունենք աշխարհի ամենապրոֆեսիոնալ բանակը, ոչ թե սպառազինություններով ամենազինված, ամենաուժեղ բանակը, այլ ամենապրոֆեսիոնալ բանակը»,- հայտարարեց նա: Նրա խոսքով՝ զինվորները, սպայական կազմը հրաշքներ են գործում՝ վտանգելով իրենց կյանքը, անտեսելով մահը։ «Մեզ դա է պետք. եթե մենք հաղթահարենք այդ բարդույթը, հաղթելու ենք. մենք բոլորս պետք է պատրաստ լինենք զոհվելու»,-ասաց նա: Տեսանյութը՝ [url=https://www.facebook.com/armenpress/videos/3334423066610728]Armenpress[/url]-ի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր