211652_close_icon
views-count3427 դիտում article-date 11:07 04-10-2020

Ադրբեջանի ահաբեկչական բանակը շարունակում է թիրախավորել բնակչությանը՝ օգտագործելով Պոլոնեզ և Սմերչ համակարգեր. Ադրբեջանի զինվորական օբյեկտները այսուհետ դարձան ՊԲ-ի թիրախներ. ԱՀ նախագահ

Չնայած բազմաթիվ նախազգուշացումներին՝ Ադրբեջանի ահաբեկչական բանակը շարունակում է թիրախավորել Ստեփանակերտի խաղաղ բնակչությանը՝ օգտագործելով Պոլոնեզ և Սմերչ համակարգեր: Այս մասին գրառում է կատարել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը: Ադրբեջանի խոշոր քաղաքներում մշտական տեղակայված զինվորական խոշոր օբյեկտները այսուհետ դարձան պաշտպանության բանակի թիրախները: Ադրբեջանի բնակչությանը կոչ եմ անում արագ լքել այդ քաղաքները՝ հնարավոր կորուստներից խուսափելու համար: Այս ամենի ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Նմանատիպ նյութեր