211652_close_icon
views-count33918 դիտում article-date 01:24 04-10-2020

Ծանր մարտերից հետո ՊԲ-ն բարելավել է իր դիրքերը և հող նախապատրաստել հետագա առաջխաղացման համար. Արայիկ Հարությունյան

Շարունակում եմ մնալ առաջնագծում և կանգնել մեր հերոս տղաների կողքին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: «Նրանք մեծ սխրանքներ են կատարում Հայրենիքի ու բոլորիս ընտանիքների պաշտպանության ապահովման ճանապարհին: Զուգահեռաբար իրականացնում եմ Հանրապետության օպերատիվ կառավարումը՝ ներդրված համապատասխան մեխանիզմների միջոցով: Ծանր մարտերից հետո Պաշտպանության բանակն այսօր բարելավել է իր դիրքերը և հող նախապատրաստել հետագա առաջխաղացման համար: Նեղն ընկնելով առաջնագծում՝ Ադրբեջանը սկսել է ավելի ուժգին հարվածներ հասցնել մեր խաղաղ բնակավայրերին՝ նաև հեռահար հրթիռների կիրառմամբ: Այդ ռազմական հանցագործությունները ստանալու են իրենց համարժեք պատասխանները, և այս առումով վերջին անգամ ենք զգուշացնում Ադրբեջանի իշխանություններին… Հաղթելու և պատժելու ենք մեր գոյությանը սպառնացող հանցագործներին»,- գրել է նա:

Նմանատիպ նյութեր