211652_close_icon
views-count9102 դիտում article-date 23:20 03-10-2020

Jerusalem Post. Ադրբեջանը Հայաստանի հետ հակամարտության ժամանակ կիրառել է LORA տեսակի իսրայելական հրթիռ. Tert.am

Իսրայելական [url=https://www.jpost.com/israel-news/video-shows-azerbaijan-using-israeli-lora-missile-in-conflict-with-armenia-644327]Jerusalem Post[/url] պարբերականը տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով, թե ինչպես է ադրբեջանական զինուժն իսրայելական LORA տեսակի հրթիռ կիրառում Արցախում, ինչի արդյունքում կամուրջ է ավերվել, հայտնում է Tert.am-ը: Աղբյուրը նշում է, Ադրբեջանն առաջին և միակ հաստատված պետությունն է, որին Իսրայելը մատակարարել է LORA տեսակի հրթիռներ՝ 2018 թվականին կնքված գործարքի շրջանակներում: LORA (LOng Range Attack)-ն հեռահար կիսաբալիստիկ հրթիռ է, որը ստեղվել է իսրայելական խոշորագույն Israel Aerospace Industries արտադրողի կողմից: Այն կարող է արձակվել ծովից կամ ցամաքից: Հրթիռի հեռահարությունը 400 կմ է: Այն թիրախին հասնում է արձակվելուց 10 րոպե անց: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր