211652_close_icon
views-count7074 դիտում article-date 20:14 03-10-2020

Շատ խելացի, տրամաբանող, բազմակողմանի զարգացած տղաներ էին․ Լեռնագոգի դպրոցի տնօրենը՝ զոհված զինծառայողներ Դավիթ Թորոսյանի և Վահե Մկրտչյանի մասին.Tert.am

Դավիթն ու Վահեն շատ խելացի, տրամաբանող երեխաներ էին, նրանց անձնական կյանքից տեղյակ չէի, բայց երկուսն էլ այնպիսի տղաներ էին, որ ցանկացած աղջիկ կարող էր նրանց սիրահարված լինել: Այս մասին այսօր [color=#EF2929]Tert.am[/color]-ի հետ զրույցում ասաց Արմավիր մարզի Լեռնագոգ համայնքի դպրոցի տնօրեն Ռուզաննա Մկրտչյանը՝ խոսելով համայնքից հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում նահատակված զինծառայողներ Դավիթ Թորոսյանի (ծնված 2001 թ. ) և Վահե Մկրտչյանի մասին(ծնված 2001թ): «Դավիթը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում էր սովորում, Վահեն՝ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Քաղաքագիտության բաժնում, բազմակողմանի զարգացած երեխա էր: Դավիթը ոչ մի անարդարություն չէր տանում, դպրոցում էլ շատ համարձակորեն անարդարության դեմ էր պայքարում, իր ասելիքն ասում էր, իր ինքնուրույն կարծիքն ուներ, երկուսն էլ բանավիճող, ինքնատիպ, իրենց գույնն ունեցող երեխաներ էին»,- ասաց Ռուզաննա Մկրտչյանը:

Նմանատիպ նյութեր