211652_close_icon
views-count10974 դիտում article-date 21:56 03-10-2020

Արտասահմանյան լրագրողները գնդակոծության պատճառով չեն կարողանում հասնել Արցախ. News.am

Մի խումբ օտարերկրյա լրագրողներ չեն կարող Հայաստանից մեկնել Լեռնային Ղարաբաղ` ճանապարհի վրա առկա վտանգավոր իրավիճակի պատճառով, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է լրագրողներից մեկը: «Մենք նախօրեին դուրս եկանք Երեւանից, սակայն ճանապարհին հայտնի դարձավ, որ ճանապարհը կրակահերթի տակ է, ռումբը հարվածել է ճանապարհի կամրջին: Ուստի ստիպված էին գիշերել Գորիսում»,- «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է լրագրողը: Նրա խոսքով` խմբում ընդգրկված են լրագրողներ BBC-ից, SkyNews-ից եւ այլ լրատվամիջոցներից: «Արցախ» տեղեկատվական կենտրոնը հաստատել է այս տեղեկությունը, հայտնում է News.am-ը:[url=https://news.am/arm/news/605828.html][/url] «Նրանք (հակառակորդները) արդեն սկսել են կրակել մեծ ավտոբուսների վրա, «Մամուլ» գրությունը չի փրկում: Ուստի շատ վտանգավոր է: Դեռ պարզ չէ` հնարավոր կլինի արդյոք կազմակերպել նրանց անցումը»,- հայտնել է կենտրոնի ներկայացուցիչը:

Նմանատիպ նյութեր