211652_close_icon
views-count4938 դիտում article-date 16:40 03-10-2020

Ազգային ժողովը կգումարի արտահերթ նիստ. օրակարգում պաշտպանության ոլորտին լրացուցիչ գումար ուղղելու նախագիծն է

Ազգային ժողովը հոկտեմբերի 6-ի վերջին հիմնական նիստի ավարտից անմիջապես հետո Կառավարության նախաձեռնությամբ արտահերթ նիստ կգումարի: Օրակարգում է Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, նաև՝ 2020 թ. պետական բյուջեի մասին օրենքում փոփոխությունների օրինագիծը: 2020 թ. պետական բյուջեի մասին օրենքի փոփոխություններով նախատեսվում է ռազմական ծախսերն ավելացնել մոտ 40 միլիարդ դրամի չափով: Նախագծում նշվում է ՝պետական բյուջեում փոփոխությունները պայմանավորված են հայտարարված ռազմական դրության ընթացքում Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի ձեռնարկած գործողությունների արդյունքում Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման անմիջական վտանգը կանխելու, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունն ապահովելու նպատակներով: «Ռազմական գործողությունների պատճառով սպասվում է զբաղվածության ժամանակավոր նվազում, մասնավոր հատվածում պահանջարկի կրճատում, ինչպես նաև անորոշությունների և ռիսկերի աճ, ինչ արդյունքում 2020 թվականին սպասվում է 6.8% տնտեսական անկում: 2020 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտները կկազմեն շուրջ 1,320.5 մլրդ դրամ, ինչը 112.7 մլրդ դրամով ցածր է ապրիլին կատարված փոփոխությունների համեմատ»,- նշված է 2020թ. պետական բյուջեի մասին օրենքի փոփոխությունների նախագծում:

Նմանատիպ նյութեր