211652_close_icon
views-count2311 դիտում article-date 15:37 03-10-2020

Հենրիխ Մխիթարյան. Լեռնային Ղարաբաղը պայքարում է միջազգային ահաբեկչության դեմ, հայ ազգը սպառնալիքի տակ է. Sport.News.am

Իտալական «Ռոմայի» և Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել միջազգային հանրությանը միջոցներ ձեռնարկել արցախա-ադրբեջանական շփման գծում ընթացող ռազմական գործողությունները դադարեցնելու ուղղությամբ, հայտնում է [url=https://sport.news.am/arm/news/115327/mkhitaryan-lernayin-xarabaxy-payqarum-e-mijazgayin-ahabekchutyan-dem-hay-azgy-sparnaliqi-tak-e-foto.html]Sport.News.am[/url]-ը: «Մենք շարունակում ենք ականատեսը լինել Լեռնային Ղարաբաղի դեմ կատաղի հարձակումների: Ադրբեջանի զինված ուժերը ռմբակոծում են մայրաքաղաք Ստեփանակերտը և գնդակոծում քաղաքացիական ենթակառուցվածքները: Ռմբակոծվում է նաև Հայաստանի Հանրապետության տարածքը: Տեղական և արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչները վիրավորվել են ադրբեջանական հրթիռային հարվածներից: Լեռնային Ղարաբաղը պայքարում է միջազգային ահաբեկչության դեմ: Հայ ազգը սպառնալիքի տակ է: Գլոբալ խաղաղությունն ու անվտանգությունը սպառնալիքի տակ են: Եթե ​​այս ամենն այսօր չդադարեցվի, ապա վաղը այն դուրս կգա այս տարածաշրջանից և կընդգրկի այլ տարածքներ: Այսօր թիրախի տակ են մեր երեխաները, վաղը թիրախի տակ կլինեն ձեր երեխաները: Եվս մեկ անգամ կոչ եմ անում միջազգային հանրությանը ամեն ինչ անել Հայաստանի ու համաշխարհային խաղաղության դեմ սկսված ռազմական գործողությունները դադարեցնելու համար»,- գրել է Մխիթարյանը՝ կից տեղադրելով Ադրբեջանի զինուժի հարվածների հետևանքով վիրավորված ու ապաստարաններում գտնվող երեխաների լուսանկարները: Մանրամասները՝ [url=https://sport.news.am/arm/news/115327/mkhitaryan-lernayin-xarabaxy-payqarum-e-mijazgayin-ahabekchutyan-dem-hay-azgy-sparnaliqi-tak-e-foto.html]Sport.News.am[/url]-ում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր