211652_close_icon
views-count2207 դիտում article-date 15:17 03-10-2020

Արցախցի նորածին Արարատը զինվորական հագուստով դուրս գրվեց «Շենգավիթ» ԲԿ-ից

Երեւանում ծնված արցախցի Արարատը «Շենգավիթ» ԲԿ-ից դուրս գրվեց: Նորածինը, ում հայրն այժմ առաջնագծում է, դուրս գրվեց զինվորական հագուստով եւ «Հաղթելու ենք» գրառմամբ գլխարկով: «Արցախցի Արարատը տուն է գնու՜մ ու ասում է, որ #ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ»,-գրված է ԲԿ-ի ֆեյսբուքյան էջում: Հիշեցնենք, որ փոքրիկ Արարատը ծնվել է սեպտեմբերի 30-ին, առավոտյան ժամը 6-ին: Նրա քաշը 2600 գրամ էր, հասակը՝ 46 սանտիմետր: Նրան կոչել են հոր անունով, ով այժմ առաջնագծում է:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր