211652_close_icon
views-count2256 դիտում article-date 12:29 03-10-2020

Դադարեցրե՛ք ուղիղ եթերով առաջնագծից, մարտական գործողությունների մերձակա հատվածներից և Ստեփանակերտից իրադարձությունների լուսաբանումը. ՀՀ ՊՆ

Չնայած մեր կողմից հնչեցված բազմաթիվ հորդորներին, շարունակում են արձանագրվել դեպքեր, երբ ԶԼՄ ներկայացուցիչներն ուղիղ եթերի ռեժիմով սկսում են լուսաբանել իրադարձություններն ինչպես առաջնագծում, մարտական գործողությունների մերձակա հատվածներում, այնպես էլ Արցախի Հանրապետության բնակավայրերից և, մասնավորապես, մայրաքաղաք Ստեփանակերտից։ Վճռականորեն կոչ ենք անում դադարեցնել նման գործողությունները։ Դրանք իրական վտանգ են հասցնում հայկական ստորաբաժանումների գործողություններին՝ ուղղորդելով հակառակորդի կրակը, և օգնում թիրախավորել խաղաղ բնակավայրերը։ [b]ՀՀ Պաշտպանության նախարարություն[/b]

Նմանատիպ նյութեր