211652_close_icon
views-count1119 դիտում article-date 11:12 03-10-2020

Մենք ոչ նահանջելու տեղ ունենք, ոչ էլ վախենալու.անկասկած հաղթելու ենք.Տավուշի թեմի առաջնորդի կոչը զինծառայողներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մենք ոչ նահանջելու տեղ ունենք, ոչ էլ վախենալու, խուճախի և տագնապի մատնվելու. այս գիտակցությամբ ենք մենք հաղթելու: Այսպիսի կոչով է սահմանապահ տավուշցիներին եւ զինծառայողներին դիմել Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: «Մենք ապրել ենք սահմանապահի վեհ գիտակցությամբ, ապրել ենք մեր պետականության դարպասները կրողի մեծ պատվով և այդ պատվով էլ շարունակելու ենք մեր կյանքը: Մենք ոչ նահանջելու տեղ ունենք, ոչ էլ վախենալու, խուճախի և տագնապի մատնվելու. այս գիտակցությամբ ենք մենք հաղթելու: Ամուր մնացեք:Անկասկած հաղթելու ենք, որովհետեւ այդ ճանապարհն է մեր միակ եւ անփոխարինելի ճանապարհը: Թեպետ մեր մտքերն ուղղված են Արցախ աշխարհին, շատ կարեւոր է որ յուրաքանչյուրս մեր տեղում, մեր վայրում, հատկապես սահմանապահ մեր ողջ եզերքով լիեննք, սթափ, ավելի գիտակցված, պատրաստ եւ այդպես շարունակենք մեր կյանքի ընթացքը»,-ասում է նա:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր