4475 դիտում
10:50 03-10-2020
Հայաստանը Կովկասում Ռուսաստանի վերջին դաշնակիցն է. Քսենյա Սոբչակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ռուսական «Осторожно: новости!» հաղորդման մի հատվածում հաղորդավարուհի Քսենյա Սոբչակն անդրադարձել է արցախյան հակամարտությանը՝ ներկայացնելով նաև պատմությունը: Սոբչակը պատմել է, թե ինչպես է վարվել ժամանակին իր հայրը.
«Ինձ համար դա, ըստ էության, շատ անձնական պահ է։ 1989թ․-ին՝ Ժողովրդական պատգամավորների առաջին համագումարում, հայրս՝ Անատոլի Սոբչակն առաջարկեց Գերագույն խորհրդի պատգամավորի իր մանդատը հանձնել Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչին։ Պարզապես, որպեսզի տարածաշրջանը ներկայացված լինի միութենական խորհրդարանում։ Այն ժամանակ դա պարզ երկնքում մի թնդանոթ էր», – ասել է հաղորդավարուհին։
Հաղորդման ընթացքում անդրադարձ է եղել նաև Սումգայիթի ու Բաքվի ջարդերին, 1991թ․-1994թթ. ռազմական դիմակայությանը, հասել մինչև հեղափոխություն ու այս օրերին Արցախում կատարվող իրադարձություններ։
«Ալիևի Ադրբեջանի և Էրդողանի Թուրքիայի հետ Ռուսաստանում պարզապես չեն ցանկանում վիճել։ Եվ դա ինձ տխրեցնում է», – ասել է Սոբչակը՝ հավելելով, որ ոչ մեծ, ոչ հարուստ Հայաստանը Ռուսաստանի վերջին դաշնակիցն է Կովկասում։ Եվ հենց Հայաստանը կարող է օրինակ դառնալ այն բանի, որ «մենք մերոնց չենք լքում» արտահայտությունը մեկ «այլ» մերոնց, «VIP-մերոնց» մասին է․․․։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4770 դիտում
20:04 12-01-2021
Ադրբեջանն այժմ Թուրքիայի դաշնակիցն է Կովկասում, և ոչ թե Ռուսաստանի. Զատուլին
1358 դիտում
16:23 09-12-2022
Հայաստանը ՀԱՊԿ-ում մեր դաշնակիցն է եւ Անդրկովկասում առանցքային ռազմավարական գործընկերը. Շոյգու
Այս բաժնից
1267 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1084 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան
904 դիտում
20:18 10-01-2025
Հնդկաստանում ՀՀ դեսպանը Հնդկաստանի պաշտպանության նախարարի հետ կարճ զրույց է ունեցել