211652_close_icon
views-count21670 դիտում article-date 08:16 03-10-2020

ԱՄՆ դեսպանատունն իր աշխատակիցներին եւ նրանց ընտանիքի անդամներին հանձնարարել է Երեւանից դուրս չգնալ. հայտարարություն

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը, վկայակոչելով Լեռնային Ղարաբաղում շարունակվող ռազմական առճակատումը, իր քաղաքացիներին, որոնք ներկայումս անվտանգ վայրում են, խուսափել երկրում անկարեւոր ուղեւորություններից: «ԱՄՆ դեսպանատունը դեսպանության աշխատակիցներին եւ նրանց ընտանիքի անդամներին հանձնարարել է չգնալ Երեւանից դուրս: Նախկին անվտանգության նախազգուշացումներին համահունչ, Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը նաեւ շարունակում է հորդորել ԱՄՆ քաղաքացիներին խուսափել Երեւանից հարավ, Սեւանա լճից արեւելք եւ Դիլիջան ազգային պարկից հյուսիս գտնվող M4 եւ M16 մայրուղիներից դեպի արեւելք մինչեւ Տավուշի մարզում գտնվող Վրաստանի սահման», - ասվում է հայտարարության մեջ: Դիվանագիտական առաքելությունը զգուշացնում է չմեկնել Լեռնային Ղարաբաղ: Դեսպանատունը նաեւ հորդորում է ԱՄՆ քաղաքացիներին հետեւել տեղական լուրերին: «ԱՄՆ դեսպանատունը կշարունակի վերահսկել անվտանգային իրավիճակը եւ անհրաժեշտության դեպքում կտրամադրի լրացուցիչ տեղեկություններ», - ասված է հայտարարության մեջ: Դիվանագիտական առաքելությունը նաեւ կոչ է անում, մասնավորապես, խուսափել մարդկանց կուտակումներից եւ հանրահավաքներից, ինչպես նաեւ իրազեկել ընկերներին եւ ընտանիքներին իրենց անվտանգության մասին:

Նմանատիպ նյութեր