211652_close_icon
views-count15908 դիտում article-date 23:59 02-10-2020

Մակրոնը ԼՂ հարցով Հայաստանին և Ադրբեջանին բանակցությունները վերսկսելու նոր մեթոդ է առաջարկել․ Reuters

[url=https://www.tert.am/am/news/2020/10/02/Artsakh/3412497?fbclid=IwAR28GUmiYkoSoztCcUPYKBWAophw7tt5B2kbyprMy2BCcfxxF4WNI6_a_nQ]Tert.am[/url]-ը գրում է. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարություն է տարածել, համաձայն որի՝ հաջող հեռախոսազրույց է անցկացրել Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ՝ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ և առաջարկել է Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում բանակցությունները վերսկսելու նոր մեթոդ, գրում է Reuters-ը։ Մակրոնը հայտարարել է, որ աշխատանքը կսկսվի ուրբաթ երեկոյից, քանի որ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ ակտիվացրել է միջնորդի իր ջանքերը։ Նա նաև կրկնել է հրադադարի իր կոչը։ Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական հեռախոսազրույցն է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կառավարությունը: Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը և ռազմական գործողություններում տեղի ունեցող զարգացումները: Վարչապետը շնորհակալություն է հայտնել պատերազմը սանձազերծելու անթույլատրելիության վերաբերյալ Ֆրանսիայի սկզբունքային և կառուցողական դիրքորոշման համար: Կողմերն անթույլատրելի են համարել օտարերկրյա ահաբեկիչ զինյալների ներգրավումը ռազմական գործողություններին: Ֆրանսիայի նախագահը կարևորել է ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցումը և խաղաղ գործընթացի վերականգնումը՝ համաձայն Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների ս.թ. հոկտեմբերի 1-ի հայտարարության: Վարչապետ Փաշինյանն անընդունելի է համարել Թուրքիայի և նրա կողմից հովանավորվող ահաբեկիչների ներթափանցումը տարածաշրջան՝ ընդգծելով, որ առանց այդ ապակայունացնող ուժերի դուրսմղման՝ հնարավոր չէ վերականգնել տարածաշրջանային անվտանգությունը: Խաղաղության հաստատման համատեքստում Նիկոլ Փաշինյանը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և նրանց երկրների սերտ համագործակցությունը:

Նմանատիպ նյութեր