211652_close_icon
views-count9151 դիտում article-date 21:25 02-10-2020

Այսօր հակառակորդն ունեցել է 540 սպանված, ավելի քան 700 վիրավոր. Ա. Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հոկտեմբերի 2-ին, ժամը 21:00-ի դրությամբ` հայկական կողմն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ոչնչացրել է Ադրբեջանի 540 զինվորականի: Այս մասին հոկտեմբերի 2-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: «Հակառակորդը 21:00-ի ամփոփված տվյալների համաձայն` այսօր ունեցել է 540 սպանված, ավելի քան 700 վիրավոր: Հակառակորդն ունեցել է նաև 45 միավոր զրահատեխնիկայի, 6 ինքնաթիռի, որոնցից մեծ մասն օդում չեն խոցվել, 3 ուղղաթիռի և 6 ԱԹՍ-ի կորուստ»,- ասաց Հովհաննիսյանը: Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ այս պահի դրությամբ էլ մարտերը շարունակվում են: Տեսանյութը՝ [url=https://www.youtube.com/watch?v=R8xVs8-U_Ag&feature=emb_logo]Tert.am[/url]-ի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր