211652_close_icon
views-count1907 դիտում article-date 18:41 02-10-2020

Խոակին Կապառոսը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի կազմը

Հոկտեմբերին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի 3 հանդիպում: Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 17:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կկայանա Հայաստան-Ալբանիա ընկերական հանդիպումը, հոկտեմբերի 10-ին՝ ժամը 20:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում՝ ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի C լիգայի երկրորդ խմբի 3-րդ տուրի Հայաստան-Վրաստան հանդիպումը, իսկ հոկտեմբերի 14-ին՝ ժամը 22:45-ին, ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի C լիգայի երկրորդ խմբի 4-րդ տուրի Էստոնիա-Հայաստան հանդիպումը: Հայաստանի ազգային հավաքականը կսկսի նախապատրաստությունն առաջիկա հանդիպումներին հոկտեմբերի 5-ից: Մարզական հավաքը կկայանա ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը 3 հանդիպումներին նախապատրաստվելու համար հրավիրել է 30 ֆուտբոլիստի: Առաջին անգամ ազգային հավաքական է հրավիրվել «Նոայի» կիսապաշտպան Յուրի Գարեգինյանը: Կրկին հավաքական են հրավիրվել «Փյունիկի» դարպասապահ Սևակ Ասլանյանը և «Վանի» պաշտպան Անդրանիկ Ոսկանյանը, «Փյունիկի» պաշտպան Ալիկ Առաքելյանը, «Նոայի» կիսապաշտպան Բենիկ Հովհաննիսյանը և «Արարատի» կիսապաշտպան Կարեն Մուրադյանը: Այդ անգամ հավաքականին կմիանան նաև Հենրիխ Մխիթարյանը և Գևորգ Ղազարյանը: Հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ամբողջական ցուցակին կարող եք ծանոթանալ ստորև: [b] Դարպասապահներ[/b] Դավիթ Յուրչենկո – «Շախտյոր» (Կարագանդա, Ղազախստան) Անատոլի Այվազով – «Ուրարտու» Արսեն Բեգլարյան – «Ուրարտու» Սևակ Ասլանյան – «Փյունիկ» [b] Պաշտպաններ[/b] Հովհաննես Համբարձումյան – «Անորտոսիս» (Կիպրոս) Կամո Հովհաննիսյան – «Կայրաթ» (Ղազախստան) Արման Հովհաննիսյան – «Տոբոլ» (Ղազախստան) Վարազդատ Հարոյան – առանց ակումբի Անդրե Չալըշըր – «Գյոթեբորգ» (Շվեդիա) Սերոբ Գրիգորյան – «Փյունիկ» Հայկ Իշխանյան – «Գանձասար-Կապան» Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ» Անդրանիկ Ոսկանյան – «Վան» Ալիկ Առաքելյան – «Փյունիկ» [b]Կիսապաշտպաններ[/b] Էդգար Բաբայան – «Հոբրո» (Դանիա) Հենրիխ Մխիթարյան – «Ռոմա» (Իտալիա) Գևորգ Ղազարյան – «ԱԵԼ» (Լիմասոլ, Կիպրոս) Արշակ Կորյան – «Խիմկի» (Ռուսաստան) Խորեն Բայրամյան – «Ռոստով» (Ռուսաստան) Գեղամ Ղադիմյան – «Նեման» (Բելառուս) Տիգրան Բարսեղյան – «Աստանա» (Ղազախստան) Վահան Բիչախչյան - «Ժիլինա» (Սլովակիա) Արտակ Գրիգորյան – «Ալաշկերտ» Անգուլո Վբեյմար – «Գանձասար-Կապան» Արթուր Գրիգորյան – «Փյունիկ» Սոլոմոն Ուդո – «Արարատ» Կարեն Մուրադյան – «Արարատ» Յուրի Գարեգինյան - «Նոա» Բենիկ Հովհաննիսյան - «Նոա» [b] Հարձակվողներ[/b] Ալեքսանդր Կարապետյան - «Տամբով» (Ռուսաստան) Սարգիս Ադամյանը չի հրավիրվել ազգային հավաքական, քանի որ դեռևս գտնվում է վերականգնման փուլում, իսկ Նորբերտո Բրիասկո Բալեկյանը Հայաստանի ազգային հավաքականի նախորդ հանդիպումներից հետո, վերադառնալով Արգենտինա, երկու շաբաթ գտնվել է կարանտինի մեջ և երկար ժամանակ չի մարզվել: Ավելացնենք, որ Ալբանիայի հավաքականի նախախաղային մարզումը, ինչպես նաև հավաքականի գլխավոր մարզչի և ֆուտբոլիստներից մեկի նախախաղային մամուլի ասուլիսը կկայանա Ալբանիայում, որից հետո՝ հոկտեմբերի 6-ի երեկոյան, ալբանացիները կժամանեն Երևան: Խոակին Կապառոսի և ֆուտբոլիստներից մեկի նախախաղային մամուլի ասուլիսը կանցկացվի հեռավար կարգով և կկայանա հոկտեմբերի 6-ին՝ ժամը 16:15-ին: Հարցերի ընդունման կարգի վերաբերյալ կլինի լրացուցիչ տեղեկատվություն: Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը կկայանա հոկտեմբերի 6-ին՝ ժամը 17:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:

Նմանատիպ նյութեր