211652_close_icon
views-count21686 դիտում article-date 17:26 02-10-2020

Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհվել է 26-ամյա ֆուտբոլիստ Լեւոն Սևոյանը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը ֆեյսբուքյան էջում հայտնում է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայ ֆուտբոլիստի զոհվելու մասին։ «ՀՖՖ-ն խորը վշտով տեղեկացավ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհված, Վարդենիս համայնքի «Անդրանիկ» մարզադպրոցի ֆուտբոլիստ, 26-ամյա Լևոն Մեխակի Սևոյանի մահվան մասին։ ՀՖՖ-ն ցավակցում է Լևոնի ընտանիքին, հարազատներին, ընկերներին նրա անժամանակ մահվան կապակցությամբ, նաև Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի բոլոր զոհերի հարազատներին»,- նշվում է ցավակցական հաղորդագրությունում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր