211652_close_icon
views-count3464 դիտում article-date 16:45 02-10-2020

Ստեփանակերտը հրթիռակոծելու հետևանքով Արցախի փրկարար ծառայությունում 10 վիրավոր կա. նրանց կյանքին վտանգ չի սպառնում

Ադրբեջանի զինված ուժերի կողմից Ստեփանակերտը հրթիռակոծելու հետևանքով Արցախի փրկարար ծառայությունում 10 վիրավոր կա: Այս մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական հարթակը: «Նրանցից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում: Ստեփանակերտում փրկարար ծառայության շենքը մասնակի ավերվել է, փշրվել են ապակիներ, քանդվել են պատեր, վնասվել են մեքենաներ կայանատեղիում»,-ասված է հաղորդագրությունում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր