211652_close_icon

Մեղրիում գործարկվել են տագնապ ազդարարող շչակներ. չանհանգստանալ և առանց խուճապի տեղավորվել ապաստարաններում

views-count49342 դիտում article-date 11:33 02-10-2020
Այսօր ժամը 10։00-ից Մեղրիի ողջ համայնքում գործարկվելու են տագնապ ազդարարող շչակներ՝ դրանց տեխնիկական վիճակը ստուգելու նպատակով։ Այս մասին հայտարարություն է տարածել Մեղրիի համայնքապետարանը: «Կոչ ենք անում չանհանգստանալ և որևէ գործողության չդիմել։ Մյուս օրերին նման ազդարում լսելու դեպքում խնդրում ենք առանց խուճապի մատնվելու տեղավորվել ապաստարաններում։ Խնդրում ենք տարածել և իրազեկել նաև սոցցանցերից չօգտվող ձեր բարեկամ-ծանոթներին»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր