211652_close_icon
views-count7001 դիտում article-date 10:38 02-10-2020

Զոհվել են Արցախի ՊԲ 54 մարտիկներ. Արթուր Սարգսյան. News.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ հակառակորդը շարունակել է գրոհել ՊԲ մարտակարգերը՝ կիրառելով ինքնաթիռներ, ուղղաթիռներ, հրթիռահրետանային ողջ զինանոցը, օգտագործելով նաեւ զրահատանկային ստորաբաժանումներ եւ հատուկ նշանակության ստորաբաժանումներ: Այս մասին ճեպազրույցում ասաց Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը, փոխանցում է [url=https://news.am/arm/news/605524.html]News.am[/url]-ը։ Նրա խոսքով, կիրառված սպառազինությունը, ռազմական տեխնիկան եւ անձնակազմի քանակը աննախադեպ է եղել հատկապես հյուսիսային եւ հարավային ուղղություններով: «Օպերատիվ մարտավարական եւ մարտավարական իրադրությունում էական փոփոխություն չի եղել: Գիշերը լարվածությունը մի փոքր թուլացել է, սակայն հրետակոծումները շարունակվել են անընդհատ: ՊԲ ստորաբաժանումներն իրենց առջեւ դրված խնդիրները կատարել են փայլուն եւ անթերի՝ ձախողելով հակառակորդի առաջխաղացման փորձերը: Անհաջողություն կրելով հակառակորդը թիրախավորել է բնակավայրերը եւ խաղաղ բնակչությանը: Մասնավորապես Մարտունի, Մարտակերտ, Հադրութ քաղաքները, որի ընթացքում նաեւ քաղաքներում վիրավորվել են հայ եւ արտասահմանյան լրագրողներ»,-ասաց նա: «Ցավոք սրտի հայրենիքի պաշտպանության համար պայքարում իրենց կյանքը զոհաբերել են ՊԲ 54 մարտիկներ: Վիրավորների քանակը ճշտվում է, ունենք բավական շատ վիրավորներ»,-ընդգծեց նա:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր