211652_close_icon
views-count5022 դիտում article-date 20:03 01-10-2020

Ադրբեջանը 40 գրադ է կրակել իմ ու կոլեգաներիս ուղղությամբ․ լրագրող Ավետիս Հարությունյան

Ադրբեջանը 40 գրադ է կրակել իմ ու կոլեգաներիս ուղղությամբ: Հայտնվել էինք շրջափակման մեջ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող Ավետիս Հարությունյանը, ով մարտական գործողությունները լուսաբանելու ժամանակ հարձակման է ենթարկվել մի շարք այլ լրագրողների հետ միասին: «Ընկերներ ջան, ինձ մոտ ամեն ինչ լավ է: Ընկերս՝ Արամն է վիրավորում ստացել ու փառք Աստծո արդեն իրեն լավ է զգում: Ադրբեջանը 40 գրադ է կրակել իմ ու կոլեգաներիս ուղղությամբ: Հայտնվել էինք շրջափակման մեջ: Ծանր վիրավորում են ստացել մեր ֆրանսիացի կոլեգաները: Ադրբեջանը մի քանի ժամ շարունակ հրետակոծել է Մարտունին»,- գրել է նա։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Նմանատիպ նյութեր