211652_close_icon
views-count17435 դիտում article-date 14:05 01-10-2020

Հայտնի է ադրբեջանական ՏՈՍ-1 ծանր հրանետային համակարգի տեղադիրքը. այն օկուպացված Լենինավան գյուղում է

Ըստ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակի տարածած կադրերի՝ Ադրբեջանը քաղաքացիական տների թիկունքում տեղակայված ՏՕՍ-1Ա ծանր հրանետային համակարգից կրակ վարում Արցախի տարածքի դեմ: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը: Արցախի տեղեկատվական շտաբի կողմից տեղորոշվել է կադրերում երևացող զինտեխնիկայի վայրը: Այս տարածքը ԼՂՀ Մարտակերտի շրջանի՝ 1991-1994 թթ․ ընթացքում օկուպացված Լենինավան գյուղն է: Իլհամ Ալիևը վերջին տարիներին պարբերաբար այս գյուղի հայաթափումը, օկուպացիան և տեղում ադրբեջանական բնակավայրի հիմնումը ներկայացրել է որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության «լուծման» ադրբեջանական մոդել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր