211652_close_icon
views-count6519 դիտում article-date 07:43 01-10-2020

Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը: Հեռախոսազրույցը տեղի է ունեցել ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ: Երկու պետությունների ղեկավարները դատապարտել են ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրացումը, ինչպես նաև անհանգստություն են հայտնել ընթացող ռազմական գործողությունների կապակցությամբ: Պուտինը և Մակրոնը հակամարտության կողմերին կոչ են արել շուտափույթ հրադադար հայտարարել և լիցքաթափել սրված իրավիճակը։ «Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի խաղաղ կարգավորումը այլընտրանք չունի: Այս համատեքստում դիտարկվել են հետագա փոխգործակցության հատուկ չափանիշներ, առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով», - ասված է Կրեմլի հաղորդագրությունում։

Նմանատիպ նյութեր