211652_close_icon
views-count513 դիտում article-date 18:07 30-09-2020

Գաբրիել Սարգսյան․ Միջազգային հանրությունը պարտավոր է դատապարտել ադրբեջանա- թուրքական ագրեսիան. Sport.news.am

Շախմատի Համաշխարհային օլիմպիադայի եռակի չեմպիոն Գաբրիել Սարգսյանն իր մտահոգությունն է հայտնել արցախա-ադրբեջանական սահմանում տեղի ունեցող ռազմական գործողությունների վերաբերյալ: [url=https://sport.news.am/arm/news/115233/?fbclid=IwAR07KGWKMgdfs__STQdjxwRV-J3jkGH_07iAfJ32uV3zJQ9gMReCKPlXxT8]NEWS.am Sport[/url]-ի թղթակցի հետ զրույցում գրոսմայստերը հույս հայտնեց, որ այս պատերազմում էլ հաղթանակը մերն է լինելու: «Միջազգային հանրությունը պարտավոր է դատապարտել ադրբեջանա-թուրքական ագրեսիան եւ ստիպել նրանց անհապաղ դադարեցնել պատերազմը: Մեր զինվորները հերոսաբար կռվում են, եւ ակնհայտ է, որ ոչ միայն ադրբեջանցիները, թուրքերն էլ են հարձակվում: Մենք թուրքերից առաջին հերթին խելքով ենք ուժեղ: Պետք է զգույշ, խելքով եւ ինտելեկտով կռվեն մեր զինվորները: Մեր հերոսներին սպասում ենք առողջ եւ հաղթանակած վերադառնան: Միեւնույն է՝ հաղթանակը մերն է լինելու. պարտվելու իրավունք չունենք այս պատերազմում»,- ասաց Գաբրիել Սարգսյանը:

Նմանատիպ նյութեր