211652_close_icon
views-count2243 դիտում article-date 18:00 30-09-2020

«Հայփոստ»-ով Արցախ ուղարկվող ծանրոցների սակագինը սահմանվել է 0 դրամ. կարող եք ձեր ծանրոցներով մոտենալ ցանկացած բաժանմունք

Ուշադրություն ԱՆՎՃԱՐ ուղարկեք ձեր ծանրոցը ՀՀ զինված ուժերի զորքերին: Սիրելի հայրենակիցներ, եթե ցանկանում եք իրային պարագաներով ծանրոցներ ուղարկել Զինված ուժերի զորքերին, կարող եք ձեր ծանրոցներով մոտենալ Հայփոստի ցանկացած բաժանմունք և նշելով ք. Երևան Արցախի 61 հասցեն ՝ անվճար ուղարկել ցանկացած քաշի և ծավալի ծանրոց: Ինչպես նաև՝ Հայփոստով Արցախ ուղարկվող ծանրոցների սակագինը սահմանվել է 0 դրամ: Ստորև ներկայացնում ենք անհրաժեշտ պարագաների ցանկը. Անձնական հիգիենայի պարագաներ Ատամի մածուկ, խոզանակ Օճառ, սափրվելու պարագաներ Զուգարանի թուղթ Ստերիլ բինտեր, քնապարկ Ինչպես նաև՝ գուլպաներ և անդրավարտիք [b]«Հայփոստ» ՓԲԸ[/b]

Նմանատիպ նյութեր