211652_close_icon
views-count48943 դիտում article-date 10:39 30-09-2020

Արցախի դեմ կռվող սիրիացի վարձկանների հետ 3-6 ամսվա պայմանագրեր են կնքվել․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Գեներալ Զիյադ Հաջի Ուբեյդը, ով ենթադրաբար, Սիրիայի ազգային բանակ (ՍԱԲ) կոչված կազմակերպության հրամանատարներից է, հաստատել է սիրիացի գրոհայինների՝ Արցախում գտնվելու մասին տեղեկությունը: Այդ մասին, ինչպես հայտնում է «Lenta.ru»-ն, նա հայտնել է «Rudaw»-ին տված հարցազրույցում: Նրա խոսքերով՝ ՍԱԲ-ի անդամները, իրոք, ուղարկվել են Ադրբեջան՝ ռազմական գործողություններին մասնակցելու համար: Նա շեշտել է, որ դրա պատճառը Թուրքիային ենթակա սիրիական շրջաններում վատացող տնտեսական իրավիճակն է. սիրիացի գրոհայիններն Ադրբեջան են մեկնել որպես վարձկան, որպեսզի փող աշխատեն եւ «օգնեն իրենց ընտանիքներին»: Բացի այդ, Ուբեյդը շեշտել է, որ գրոհայինները պայքարում են ազգային գաղափարների համար: «Մենք պատրաստ ենք ցանկացած վայրում պայքարել հանուն Թուրքիայի անվտանգության: Պաշտպանում ենք մեր հետաքրքրությունները՝ սեփական նպատակներին հասնելու համար»,- ասել է նա: Գեներալի խոսքերով՝ մոբիլիզացման ի վիճակի է 70 հազար մարտիկ, որոնց Թուրքիան պատրաստ է տնտեսական աջակցություն ցուցաբերել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր