211652_close_icon
views-count2111 դիտում article-date 02:24 30-09-2020

Մոնթե Մելքոնյանի կիբեր բանակն Ադբրեջանի կառավարական էլ. փոստերից կարևոր տվյալներ է արտահանել

Մոնթե Մելքոնյանի կիբեր բանակի հաքերները Ադրբեջանի կառավարական մի շարք էլ. փոստերից արտահանել են մի շարք կարևոր տվյալներ: Այս մասին հայտնում է կիբեր բանակի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը: «Ձեռք բերված փաստաթղթերը ուղղակիորեն վկայում են, որ ադրբեջանական մի շարք կայքեր և սոց. ցանցային էջեր ֆինանսավորվում և կառավարվում են Ադրբեջանի կառավարության կողմից։ Նշված բոլոր կայքերը և էջերը կենտրոնանում են բացառապես հակահայկական տեղեկատվության տարածման վրա, ինչպես նաև առանձնանում են հատուկենտ հայատյաց կոչերով։ Սա ադրբեջանական ագրեսիայի հերթական ապացույցն է։ Հիշեցնենք, որ Ադրբեջանում շարունակում են արգելափակված մնալ բոլոր սոց. ցանցերը, հանրության ուշադրությունը նման կայքերի վրա սևեռելու նպատակով»,- ասված է հայտարարությունում:

Նմանատիպ նյութեր