211652_close_icon
views-count1978 դիտում article-date 23:43 29-09-2020

Հայաստանում ՌԴ Արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը հանդիպել է ՀՀ Հանրային խորհրդի հետ

ՀՀ Հանրային խորհուրդն այսօր հյուրընկալել էր ՀՀ-ում ՌԴ Արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին, ում ուղեկցում էր նրա նորանշանակ խորհրդական Դմիտրի Կազմինը: Իր բացման խոսքում Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը շնորհակալություն ու գոհունակություն հայտնեց դեսպանին անդրանիկ հանդիպման ու ծանոթության համար` նախևառաջ խոսելով իր պաշտոնավարման ամիսներին ՌԴ Հանրային պալատի հետ ունեցած սերտ համագործակցության մասին, որը մոտ ապագայում կամփոփվի նաև նախապատրաստվող երկկողմ հուշագրի ստորագրմամբ: Կարևորելով պարբերական հաղորդակցությունը երկու երկրների հանրային տարբեր օղակների միջև` ՌԴ դեսպան Ս. Կոպիրկինը վստահություն հայտնեց, որ իրենց կողմից ամեն ջանք կգործադրվի այդ հարաբերությունները խորացնելուն միտված արդյունավետ համագործակցության համար, որը կարևորվեց երկարաժամկետ և ռազմավարական առումով, քանի որ երկկողմ հետաքրքրություններն ընդհանուր են՝ անկախ բազմաթիվ հանգամանքներից: Համագործակցությանն ու փոխօգնությանն առնչվող մի քանի հարցերի հակիրճ անդրադարձից հետո կողմերը մտքեր փոխանակեցին տարածաշրջանային բարդացող իրավիճակի ու Արցախի դեմ սանձազերծված պատերազմի շուրջ։ Սաֆարյանը դեսպան Կոպիրկինին տեղեկացրեց, որ ի թիվս այլ գործընկեր կառույցների` ՀԽ անունից նամակներ են ուղարկվելու նաև Ռուսաստանի Դաշնության Հանրային պալատին, որում ռուս գործընկերներին հանգամանորեն կներկայացվի իրավիճակն ու կտրամադրվի դրա հետ կապված օբյեկտիվ տեղեկատվություն։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր