Մոսկվայի «Սպարտակի» սան Դմիտրի Մալյական, որը հանդես է գալիս Արցախի «Լեռնային Արցախ» թիմում, պատրաստակամություն է հայտնել մեկնել առաջնագիծ և պաշտպանել Արցախի սահմանը, հայտնում է Sport.News.am-ը:
«Ադրբեջանը հարձակում է գործել Արցախի սահմանին: Ես այժմ Երևանում եմ, քանի որ վնասվածքից ապաքինման փուլն անցկացնում եմ այստեղ: Հայաստանում բոլորը ցանկանում են զենք վերցնել և մեկնել առաջնագիծ: Ես ևս պատրաստ եմ պաշտպանել Արցախի սահմանը:Ադրբեջանը փորձում է միջազգային մամուլի միջոցով տպավորություն ստեղծել, որ մեղավորը Հայաստանն է, սակայն դա այդպես չէ: Ադրբեջանն է ռմբակոծում հայական խաղաղ բնակավայրերն ու ապակայունացնում տարածաշրջանը»,- Մալյակայի խոսքը փոխանցում է Sport24-ը:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Դմիտրի Մալյակա. Ցանկանում եմ վերցնել զենքն ու մեկնել առաջնագիծ՝ պաշտպանելու Արցախը. Sport.News.am
2020.09.29 22:05


Twitter
Вконтакте
Одноклассники
