211652_close_icon
views-count44641 դիտում article-date 21:53 29-09-2020

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել նախկին բարձրաստիճան հրամանատարների մասնակցությամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր խորհրդակցություն ենք անցկացրել Պաշտպանության բանակի ձևավորման ու կայացման ակունքներում կանգնած բարձրաստիճան նախկին հրամանատարների մասնակցությամբ: Այս մասին իր ֆեյսբուքյան [url=https://www.facebook.com/ArayikHarutyunian/]էջում [/url]գրել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը: «Հարգելի՛ հայրենակիցներ Այսօր խորհրդակցություն ենք անցկացրել Պաշտպանության բանակի ձևավորման ու կայացման ակունքներում կանգնած բարձրաստիճան նախկին հրամանատարների մասնակցությամբ: Այս օրհասական պահին նրանք իրենց միասնականությամբ ու Պաշտպանության բանակի հրամանատարությանը լիովին աջակցելու պատրաստակամությամբ բացառիկ օրինակ են ցուցադրում աշխարհին, որ հայն անպարտելի է, որ հայ ժողովուրդը կարող է միայն հպարտանալ իր հերոս զավակներով: Հաղթանակն անկասկած մերն է լինելու, և որդի Ալիևը զղջալու է դեռ ոչ միայն հոր արած սխալների համար: Կեցցե ՛ մեր միասնությունը: Կեցցե ՛ մեր ժողովրդի հերոսական զավակները»,- գրել է նա:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր