211652_close_icon
views-count3491 դիտում article-date 17:44 29-09-2020

«Օլիմպավան» մարզահամալիրի հյուրանոցում արդեն հյուրընկալել են Արցախի 120 հայրենակիցների

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել, որով արցախցի 100 հայրենակիցների հրավիրում էր << Օլիմպավան >> մարզահամալիրի հյուրանոցում ապաստանելու համար։ Կառույցի սպորտ – տնօրեն Թաթուլ Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ արդեն հյուրընկալել են Արցախի 120 հայրենակիցների։ Նրանք երեխաներ են, կանայք և ծերունիներ։ Սպասարկող անձնակազմը առաջին իսկ պահից հոգատարությամբ է շրջապատել հյուրերին, որոնք ապահովված են կենցաղային անհրաժեշտ բոլոր պայմաններով։ Կա շուրջօրյա սառը և տաք ջուր, բուժծառայություն, երեքանգամյա օրեկան սնունդ և այլն։ Մի խոսքով, ամեն բան արվում է որպեսզի պատերազմի ավարտից հետո նրանք բարձր տրամադրությամբ վերադառնան իրենց բնակավայրերը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր