211652_close_icon
views-count25066 դիտում article-date 14:06 29-09-2020

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկնում է Արցախ․ Aysor.am

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկնում է Արցախ: Լուրն [url=https://www.aysor.am/am/news/2020/09/29/%D6%84%D5%B8%D5%B9%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A1%D6%80%D6%81%D5%A1%D5%AD/1748132?__cf_chl_jschl_tk__=0d4b90b8f6bc5e02ac3ab71e431ba93959eda895-1601373967-0-AWOgc12teCbw3BRgC5-wffRjdAWS36qsWog1wFah3HtKeeMhnijNsTKMQGXnifM_vf0rzPkxGUnZkYkgrtYLTeu2Sye05lj1oLmT2ZE3RFvZsqHeK8kIuxyAGsgDbz1hH35dGdPXhnL3uBzjS2kUOr0zgTXD0s_5QwKkJA8kX635wtMDB99Cj0a95p5Hdmee64Cja9W5dlgaFvipm6ezsz1sgVL0Xdj4xNu1qZ5zWOtAxYb5_LQT6_v6OyHm796qyCatpL7hKUHqSIy086gtajU7KIdXGdoLXRf93oyfGDrLwvPdts0slZI97X4eFyRUlPSqSDPL4vIZR48yoMBmtFdJHajKm30it71vLz5BcQbIvzguHUgl25g7iuMQCJ_o1_rs2JW2sWy3isrlx-vArhqs8-a0d0qCrAdPcw8mTsAB]Aysor.am[/url]-ին հայտնել է Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։ Նշենք, որ այսօր պետք է տեղի ունենար Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը, սակայն այն հետաձգվել է. Արցախ է մեկնել նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը: Այդ օրվանից ՀՀ-ում և ԱՀ-ում հայտարարվել է ռազմական դրություն: Այժմ Ադրբեջանը հրետակոծում է ՀՀ Վարդենիսի շրջանի գյուղերը։ Զոհվել է մեկ քաղաքացիական անձ։

Նմանատիպ նյութեր