ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ արտակարգ հանդիպում կանցկացնի. այս մասին հայտնում է Tass գործակալությունը՝ վկայակոչելով սեփական աղբյուրին։
Նիստը տեղի է ունենալու այսօր, փակ խորհրդակցությունների ձևաչափով:Կայքը նշում է, որ հանդիպումը նախաձեռնել են մի շարք եվրոպական պետություններ։
Լրատվամիջոցը հիշեցնում է, որ սեպտեմբերի 27-ին ադրբեջանական կողմից ինտենսիվ հրետակոծության էին ենթարկվել ԼՂՀ բնակավայրերը, ինչպես նաև զորամասերը։ Այնուհետև հակառակորդի մոտոհրաձգային և տանկային ստորաբաժանումները հարձակման են անցել հյուսիսային, հարավային և հարավարևելյան ուղղություններով:
Այս պահին մարտերը շարունակվում են:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն Արցախի հարցով նիստ է հրավիրել. ՏԱՍՍ
2020.09.29 10:41


Twitter
Вконтакте
Одноклассники
