211652_close_icon
views-count4746 դիտում article-date 09:41 29-09-2020

Հադրութում հակառակորդի ԱԹՍ-ից իր տան բակում տարեց կին է զոհվել․ կան վիրավորներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հադրութում հակառակորդի ԱԹՍ-ից իր տան բակում տարեց կին է զոհվել. կա 3 վիրավոր։ Այս մասին ArtsakhTV-ի հետ զրույցում հայտնել է շրջկենտրոնի ղեկավարը։ «Բնակչության մեջ խուճապ չկա, առաջնագծի հետ կապը պահվում է։ Անհրաժեշտության դեպքում իրականացվում է որոշակի օգնություն։ Միաժամանակ վերահսկվում է ամբողջ շրջանը, համայնքները, որպեսզի վիրավորների, զոհերի վերաբերյալ արագ արձագանք լինի։ Հակառակորդի ԱԹՍ-ից տարեց կին է զոհվել։ Մահաբեր թռչող սարքը պայթել է տան բակում։ Խաղաղ բնակիչներից ունենք 3 վիրավոր»,- ասել է ղեկավարը։ Նա նշել է, որ գրեթե բոլոր համայնքների ուղղությամբ հակառակորդը ռմբակոծել է։ Երեկ շուրջ 50 արկ է ընկել շրջկենտրոնի վրա. «Տուժել են ենթակառուցվածքներ, ռմբակոծությունից էլեկտրագծեր են վնասվել։ Կարճ ժամանակում կարողացել են վերականգնել հոսանքի մատակարարումը։ Բնական գազի հոսքն ընդհատված է, ջրամատակարարման հետ կապված խնդիրներ չկան»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր