211652_close_icon
views-count3449 դիտում article-date 21:14 28-09-2020

Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը պատրաստվում է մեկնել առաջնագիծ

Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը պատրաստվում է մեկնել առաջնագիծ, ինչի վերաբերյալ ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ցանկացած հայ հիմա սրտի թրոփյունով սպասում է հրամանի։ Համոյի և Սայադի համատեղ ջանքերով 2016-ի ապրիլի 3-ին ստեղծված կամավորականների «Հայդուկ» ջոկատը հրամանատարներ Կարեն Հարությունյանի , Կարեն Ռաշոյանի, Սայադ Հայրապետյանի և 350 կամավորականների հետ միասին սպասում ենք հրամանի, որպեսզի ես էլ նրանց հետ միասին մեկնենք առաջնագիծ։ Արցախը մերն է, իսկ այն ինչ իրենցը չէ՝ չեն կարողանալու զենքով վերցնել։ Մեր ժողովրդին էլ կոչ եմ անում միասնական լինել, քանի որ մեր համախմբվածությունը, հաղթանակի գրավական լինելուց բացի, առավել հզոր զենք է, քան ազերիների միլիարդավոր դոլարներ արժեցող զինատեսակները։ Անկախ ամեն ինչից այս պահին մեր առաջնահերթությունը մեր սահմանն է, մեր ժողովրդի անվտանգությունը։ Հաղթելու գրավականը նախ և առաջ ոգին է, ինչը և առկա է մեր զինվորների մոտ։ Մենք ձեզ հետ պատրաստ ենք գնալ մինչև վերջ։ Նաև խորին ցավակցությունս եմ հայտնում մեր պետական սահմանը պաշտպանելիս զոհված հերոսների ընտանիքներին ու հարազատներին: Աստված պահապան բոլորիս»,- գրել է Արսեն Հարությունյանը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր