211652_close_icon
views-count372 դիտում article-date 19:49 28-09-2020

Ֆուտբոլիստների գործադուլի պատճառով «Մայնցը» պաշտոնանկ է արել գլխավոր մարզչին

«Մայնցի» գլխավոր մարզիչ Ախիմ Բայերլորցերը պաշտոնանկ է արվել: Նախորդ շաբաթ թիմի ֆուտբոլիստները գործադուլ էին հայտարարել, երբ հարձակվող Ադամ Սալայիին տեղափոխել են երկրորդ թիմ. նրան հայտնել էին, որ վերջինս պետք է իրեն նոր թիմ փնտրի: Հաջորդ օրը «Մայնցի» խաղացողները վերադարձել էին մարզումների, սակայն շաբաթ օրը՝ Բունդեսլիգայի 2-րդ տուրում թիմը պարտվեց «Շտուտգարտին»՝ 1:4: Առաջին տուրում էլ «Մայնցը» 1:3 հաշվով զիջել էր «Լեյպցիգին»: «Ես խիստ հիասթափված եմ ակումբի որոշումից: Բոլոր դեպքերում, Մայնցին հետագայում լավագույնն եմ մաղթում», մեկնաբանել է իր պաշտոնանկությունը Բայերլորցերը: Մոտ ժամանակներս թիմը կմարզի Յան-Մորիտց Լիխտեն, որը Բայերլորցերի օգնականն էր:

Նմանատիպ նյութեր